Մոնակոյի ստորջրյա աշխարհը GOOGLE-ի շնորհիվ այսուհետ հասանելի կլինի ամբողջ աշխարհին: Այս մասին տեղեկացնում է Euromag-ը:
Պանորամային լուսանկարների տեխնոլոգիայի շնորհիվ, որը հասանելի է Google-ի օգտատերերին, միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հնարավորություն կունենան ուսումնասիրել Մոնակոյի ստորջրյա աշխարհը:
Գիտնականների և լուսանկարիչների խումբն ավարտել է 2000 լուսանկարների վերամշակումը, որոնք արվել են Մոնակոյի ժայռերի ստորոտներում և ծովի հատակին: Մոնակոյի Թագավորության օվկիանոսագրության թանգարանի տնօրինության խոսքով՝ այնտեղ ներկայացվող այս լուսանկարների շնորհիվ Մոնակոն կդառնա առաջին եվրոպական երկիրը, որի ստորջրյա աշխարհը հասանելի կլինի յուրաքանչյուրին:
«Բացի այդ՝ լուսանկարները կվերբեռնվեն GoogleMaps ինտերնետային հավելվածում»,- ներկայացնում է 20minutes կայքը: