Samsung ընկերությունը ստիպված է եղել ներողություն խնդրել չինացի օգտատերերից, երբ չինական պետական ԶԼՄ-ները քննադատել են ընկերությանը սարքերի որակի համար։ Նրանք վստահեցնում են, որ չինական շուկայում արտադրանքի մեծ մասն անսարքություններ ունի, հայտնում է hitech.vesti.ru-ն։

Չինաստանի պետական հեռուստաալիքների քննադատության են ենթարկվել Galaxy S և Galaxy Note սերիայի սմարթֆոնները։ Samsung-ը չի սահմանափակվել պաշտոնական ներողությունով, այլև խոստացել է անվճար սպասարկման ծառայություն մատուցել և երկարաձգել երաշխիքը մեկ տարով։

Հնարավոր է, որ նման կերպ չինական կառավարությունը փորձում է բարձրացնել սեփական չինական սմարթֆոնների մրցունակությունը։ Ավելի վաղ երկրի իշխանությունները լայնածավալ մեդիապատերազմ էին սկսել Apple ընկերության դեմ։