Այսպիսով, տղամարդու մոտ առաջնահերթ տպավորվում է' Բոլոր բույրերը Բոլորին էլ հայտնի է, որ առաջին տպավորությունները կազմավորվում է արտաքին գործոններից: Եվ այս դեպքում, տղամարդու համար ամենակարևորը հոտն է:Այդ իսկ պատճառով, առաջին հանդիպման ժամանակ ամենակարևորը հիգիենան է: Զրույց աշխատանքի մասին Մի բան է հակիրճ պատմել աշխատանքի մասին, և բոլորովին այլ բան՝ ընդլայնված խոսակցությունը կարիերայի մասին: Առաջին հանդիպման ժամանակ զբաղվածության հարցը պետք է լինի հակիրճ: Իսկ ով է վճարելու Խնդիրը ի սկզբանե լուծելու համար, հարկավոր է հանդիպել մեկ բաժակ սուրճի շուրջ և ոչ մի թանկարժեք դելիկատեսներ: Եթե տղամարդը ստիպված կլինի վճարել մեծ գումար, ապա դժվար թե ևս մեկ անգամ ձեզ հրավիրի: Սիրում է, թե ոչ Մի գուցե արտաքին տվյալները սկզբից լավ տպավորություն չթողնեն տղամարդու վրա,սակայն ապագայում նրա կարծիքը կարող է փոխվել, երբ դուք կցուցադրեք ձեր մարդկային որակը, որպես հետաքրքիր անձնավորություն: Եթե տղամարդը խորամուխ լինի իր ուղեկցուհու բնավորության մեջ, ապա նա կվերանայի իր տեսակետը արտաքինի վերաբերյալ: Իսկ եթե ոչ, ապա դա միայն նրա խնդիրն է: Միայնակ Տհաճ է հանդիպել մեկին, ով ինչ-ինչ պատճառով հանդիպման է եկել միայն տխրութունը ցրելու համար: Առաջին իսկ պահից մարդն ուզում է ռոմանտիկա և սեր: Միգուցե հենց այս հանդիպումը նրան կշղթայի, և կստիպի մոռանալ անցյալը և նոր կյանք սկսել: Կրկին նախկինը Հարաբերությունների ընդհատումը շատերի համար դառնում է № 1 թեման: Եվ հարկավոր չէ, դեռ նոր ծանոթացած մարդուն պատմել, թե ինչ ահավոր էր քո նախկինը: Իսկ եթե խոսակցություն է բացվում, ապա պետք է միայն նշել, որ բաժանություն է եղել: Հակառակ դեպքում, տպավորություն կստեղծվի, որ աղջիկը դեռ սիրում է իր նախկին ամուսնուն, կամ ընկերոջը: Հավերժ քոնն եմ Երբեմն տղամարդիկ առաջին իսկ հանդիպումից, այնպես են հրապուրվում աղջկանով, որ ամեն ինչ անում են նրան դուր գալու համար: Նա ամեն կերպ կաշխատի ցուցադրել, թե ինքը որքան լավն է, հիանալի, գրավիչ և հետաքրքիր: