Թվում է՝ երբ մարդը քնած է, նրա օրգանիզմն ամբողջությամբ հանգստի մեջ է: Բայց այդպես չէ: Քնի ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, որ մասին շատերը չգիտեն:
Մարմնի ջերմաստիճանը նվազում է
Մարմնի ջերմասիճանի անկումը պայմանավորված է մելատոնին հորմոնի արտադրմամբ: Այս հորմոնը կարգավորում է քնի ռիթմը:
Իջնում է արյան ճնշումը և նվազում է սրտի զարկերի թիվը
Սա տեղի է ունենում, քանի որ օրգանիզմը վերականգնվելու կարք ունի: Հատկապես բարձր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում երկար քնել:
Մեր մկանները ժամանակավորապես կաթվածահար են լինում
Շատ վախեցնող է հնչում, բայց սա նրա համար է, որ քնի մեջ շարժվելը դժվար լինի, քանի որ հնարավոր է՝ մարդը շարժումներ անի, որոնց ժամանակ վնասվածքներ ստանա:
Մենք քաշ ենք կորցնում
Կանոնավոր քունը օգնումէ նիհարել: 7 ժամվա քունը հասուն օրգանիզմի համար բավական է: Եթե այս ամենին գումարվի առողջ ապրելակերպը, ավելորդ քաշի մասին անհանգստանալու առիթ չի լինի:
Մեր օրգանիզմն աճում է
Մինչ մենք քնած ենք, օրգանիզմը շարունակում է, իր բնականոն աճի գործընթացը:
Մեր աչքերը շարժվում են
Դուք գրեթե երբեք չեք զգում սա, բայց աչքերը գիշերվա ընթացքում շարժվում են, այնպես ինչպես արթուն ժամանակ դուք շարժում եք դրանք՝ շրջապատը զննելու համար:
Մենք հուզվում ենք
Եթե մարդը երազ է տեսնում, նրա արյան շրջանառությունը արագանում է, երազներ տեսնելուց շատանում է հուզմունքը:
Օրգանիզմից գազեր են դուրս գալիս
Ստամոքից գիշերվա ընթացքում գազեր են դուրս գալիս: Սա ավելի հաճախ է տեղի ունենում հենց գիշերը: Ցերեկվա ընթացքում այս պրոցեսն ավելի պասիվ է:
Օրգանիզմը ժամանակ առ ժամանակ սպազմի է ենթարկվում
Այս երևույթը տեղի է ունենում մարդկանց 70 տոկոսի մոտ: Նրանք քնի ժամանակ ջղաձգվում են: Մասնագետները կարծում են, որ չկարգավորված քնի գրաֆիկ ունեցող մարդկանց մոտ սա ավելի հաճախ է նկատվում:
Քնած ժամանակ կոլագեն հորմոնն ավելի շատ է արտադրվում
Այ հորմոնը ամրացնում է արյունատար հյուսվածքները: Այն նաև նպասում է, որ մաշկը ձիգ լինի: Այս հանգամանքը պետք է հաշվի առնել գիշերային քսուկներ օգտագործելու պարագայում և չչարաշահել դրանք: