Հարվարդի համալսարանի գիտնականները սենսացիոն բացահայտում են արել: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ միակողմանի զրույցը մարդուն նույն հաճույքն է պատճառում, ինչ սեռական հարաբերությունը:
Փաստ է, որ զույգերից յուրաքանչյուրը ժամանակի 40 տոկոսը ծախսում է իր մասին պատմելով: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նման պատմությունները գլխուղեղի նախաճակատային հատվածում բարձրացնում են հորմոնների ակտիվությունը' արտադրելով դոպամին: Դոպամինն էլ իր հերթին հաճույքի զգացողություն է առաջացնում:
Մարդու օրգանիզմում այդ նյութն արտադրվում է սեռական մտերմության ժամանակ, ինչպես նաև' համեղ ուտելիք կամ քաղցրավենիք ճաշակելիս: