Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում ֆերմերները զարմանալի խնձորներ են աճեցրել, որոնց վրա պատկերված են երկրի վարչապետը և այլ հայտնի անձինք, հայտնում է nhk.or.jp-ը:
Այդ խնձորների թիվը հասնում է 1200-ի, իսկ դրանց վրա պատկերված հայտնի մարդկանց թիվը՝ 22-ի. նրանց թվում են նաև Ջոկոնդան և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Նախատեսվում է վերջինիս պատկերով խնձորը նվիրել հենց նրան:
Խնձորների վրա համապատասխան պատկերներ ստանալու համար նախքան կարմրելը ֆերմերները հատուկ կպչուկներ են փակցնում, ապա խնձորը դրվում է արևի տակ:
Պատկերներով խնձորները տարածված նվերներ են Ճապոնիայում, որոնց բերքահավաքն այժմ սկսվել է:
Տեսանյութը դիտել այստեղ։