Ավստրալացի գիտնականները ծառերի վրա ոսկու «գանձարան» են հայտնաբերել: Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ավստրալացի գեոֆիզիկոսները ռենտգեն հետազոտության միջոցով ոսկու մասնիկներ են հայտնաբերել որոշ ծառերի տերևների, ճյուղերի և կեղևի մեջ:
Գիտնականների մեկնաբանմամբ՝ ոսկու առկայությունը բույսերի մեջ նշանակում է, որ ենթահողի 30 մետր խորություններում ոսկու հանք կա:
Հետազոտության հեղինակի խոսքով՝ ծառը կատարում է ջրաբաշխիչ ֆունկցիա, որի արդյունքում կլանվող ջուրը նեյտրոնի և ոսկու մասնիկներ է հաղորդում սաղարթներին, ինչից հետո ծառի տերևներում ոսկու տարրեր են ձևավորվում:
Տերևներում առկա ոսկու չափը համապատասխանում է մարդու մազի տրամագծի մեկ հինգերորդին: Ինչպես հայտնել է հետազոտության հեղինակը՝ շուրջ 500 ծառեր են աճում ոսկու հանք պարունակող հողի վրա, որոնցից ստացված ոսկով հնարավոր կլինի ամուսանական մատանի պատրաստել: