33-ամյա ամերիկացին իր կյանքի 5 տարիները «նվիրել» է տարբեր տեսակի պլաստիկ վիրահատություններին, որպեսզի արտաքնապես նմանվի իր կուռք Ջասթին Բիբերին: Թոբի Շելդոնը այս ընթացքում ծախսել է 100 հազար դոլար միայն վիրահատությունների վրա: Թոբին կզակի շրջանում մի քանի վիրահատություններ է իրականացրել, բացի այդ' բոտեքս է արել շուրթերն ու ճակատը:
Շելդոնը ներկայումս, այս վիրահատությունների արդյունքում, ավելի երիտասարդ տեսք ունի, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել նմանվել Ջասթին Բիբերին: Ամերիկացին նույնիսկ հեռակա նմանություն չունի Բիբերի հետ, այնուամենայնիվ Շելդոնը հայտարարել է, որ չի պատրաստվում կանգ առնել կես ճանապարհին և վիրաբույժի խորհրդով մոտակա ժամանակահատվածում պատրաստվում է փոխել քթի և ծնոտի կառուցվածքը: