Օգոստոսի վերջին նշելով իր չափահասությունը' Կարա Դելվինը բոլորովին մտադիր չէ հրաժարվել իր սիրելի դեռահասական չարաճճություններից: Ի ուրախություն մոդելի' նրա այդ ցանկությունն արձագանք է գտել ոչ միայն երկրպագուների, այլ նաև գործատուների շրջանում:
Միսս Դելվինը դարձել է ճապոնական La Boo օնլայն խանութի հերոսուհին: Վարդագույն պատերով սենյակ, հսկայական անկողին' փափուկ խաղալիքներով, ծաղկավոր վերնաշապիկներ: Եվ այդ ամենի կենտրոնում Կարան, ով հաճույքով ներկայացնում է իր չարաճճի կերպարը:
21-ամյա մոդելին մնում է միայն նախանձել: Նա հասցնում է նկարահանվել ֆիլմում, զբաղվել երաժշտական կարիերայով և ուրախանալ ինչպես ընկերների ընկերակցությամբ, այնպես էլ տեսախցիկների առջև: