Apple ընկերությունը հոկտեմբերի 22-ին Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է iPad և iPad Mini պլանշետների նոր սերուդը։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Նոր iPad-ը, որն ստացել է iPad Air անունը, պահպանել է 9.7 դույմանոց էկրանը, սակայն դարձել է ավելի բարակ (7.5 մմ) և ավելի թեթև (455 գրամ), քան նախկին սերնդի սարքերը: Արտաքինից այն նման է առաջին սերնդի iPad Mini-ին: iPad Air-ը կունենա Apple A7 պրոցեսորով: Սաքրի արագագործությունը ավելացել է 8 անգամ, իսկ գրաֆիկայի արտադրողականությունը՝ 72 անգամ:

Apple-ը նշում է, որ նոր iPad Air-ի արժեքը կսկսվի 499 դոլարից:

Նույն օրը նաև ներկայացվել է նոր սերնդի iPad Mini-ն, որը զինվել է Retina էկրանով և 64 բիթանոց պրոցեսորով: Նոր պլանշետը կունենա ավելի արագ Wi-Fi, քան՝ առաջին մոդելը: Retina էկրանով iPad Mini-ի մարտկոցը նախատեսված է 10 ժամվա աշխատանքի համար: Նոր սերնդի iPad Mini-ի գինը կսկսվի 399 դոլարից: