Բրիտանացին 1 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ իր հարսանիքի օրը հետաձգելու «անհաջող» փորձի համար, գրում է Associated Press-ը:
Նեյլ ՄաքԱրդլն իր հարսանիքի օրը զանգահարել է Լիվերպուլում գտնվող հարսանյաց սրահներից մեկը՝ պնդելով, որ այդտեղ 45 րոպեից ռումբ է պայթելու:
Նրա հարսնացուն՝ Էմի Ուիլիամսը, հարսանեկան զգեստով կանգնած է մնացել փողոցում, մինչև շենքում գտնվող մարդիկ տարհանվել են:
ՄաքԱրդլը ձերբակալվել է և խոստովանել, որ զանգահարել է, որովհետև մոռացել է լրացնել հարսանիքի համար մի քանի թղթեր:
Լիվերպուլի դատարանը նրան դատապարտել է 12 ամսվա ազատազրկման:
Դատապաշտպան Չարլզ Լենդերի խոսքով ՝ ՄաքԱրդլը և Ուիլիամսը շարունակում են միասին լինել: