Մարդիկ, սովորաբար, տարիներ են վատնում իրենց տունը կահավորելու և իրենց հաճելի իրերով շրջապատելու համար: Այդպես է վարվել նաև ամերիկացի Հարրի Սպերլը, ով, լինելով արագ սննդի սիրահար, իր տունը 23 տարիների ընթացքում վերածել է համբուրգերների նվիրված թանգարանի։ Այս մասին գրում է Daily Mail-ը:

Ֆլորիդայի Daytona Beach լողափին գտնվող իր տանը 57-ամյա Հարրին ավելի քան 1000 հուշանվեր է տեղադրել, որոնք պատրաստվել են համբուրգերների և բուրգերների տեսքով:

«Համբուրգեր Հարրի» մականունը ստացած ամերիկացին պնդում է, որ իր տունը համբուրգերներին նվիրված միակ թանգարանն է աշխարհում: Յուրատեսակ փափուկ կահույքի յուրաքանչյուր տարր նա պատրաստել է խաղալիքի խանութից գնված առարկաներից:

Դրանց շարքում են հայտնվել բուրգերի տեսք ունեցող հեռախոս, թխվածքաբլիթի տարաներ, ժամացույցներ, գլխարկներ, սկուտեղներ, կրծքանշան, մագնիս, նվագարկիչ և այլ իրեր: