Փոքրամասնությունների իրավունքների հարցով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը Նիդեռլանդներում քննադատել է ավանդական սուրբծննդյան կերպարին, որը հայտնի է որպես Սև Փիթ, գրում է Обозреватель-ը։
Սևամորթ կերպարին, որը կատարում է Սանտա Կլաուսի սպասավորի դերը, ՄԱԿ-ում անվանել են ստրկության հիշատակում։
Սև Փիթի դերը սովորաբար կատարում են եվրոպական արտաքինով հոլանդացիները՝ «աֆրիկյան» կեղծամով, սև շպարով և նկարված մեծ կարմիր շրթունքներով։
ՄԱԿ-ի աշխատանքային խումբը ուսումնասիրում է բողոքներն այն մասին, որ սևամորթ կերպարը մարմնավորում է ստորացուցիչ կարծրատիպեր աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մասին և ռասիզմի դրսևորում է։
Աշխատանքային խմբի ղեկավար Վերին Շեֆերդը նշել է, որ չի հասկանում, թե ինչպես կարող է նման երևույթը շարունակվել 21-րդ դարում։
Նրա մեկնաբանություններն առաջացրել են հոլանդացի քաղաքագետ Գերտա Վիլդերսի բարկությունը, որը ՄԱԿ-ի աշխատանքային խումբն անվանել է «հիմարների կույտ»։