Adme.ru-ն ներկայացրել է ամերիկացի լուսանկարիչ Թոմ Հասիի զարմանալի ֆոտոշարքը՝ երիտասարդության թեմայով և Օսկար Ուայլդի հայտնի խոսքի մեջբերմամբ, թե ծերության ողբերգությունը ոչ թե այն է, որ մարդը ծերանում է, այլ այն, որ նա հոգով երիտասարդ է մնում:

Լուսանկարների ոգով աղբյուրը նկատում է, որ տարեցտարի ավելի ու ավելի դժվար է լինում ինքդ քեզ հայելու մեջ նայել, երբ տեսնում ես ծերացումդ, իսկ հոգով երիտասարդ ես ու առույգ:

Հասին նայել է ուրիշ՝ տարեց մարդկանց հայելիների մեջ և այնտեղ տեսել նրանց երիտասարդությունը:

Աղբյուրը հավելում է միայն, որ մի օր բոլորս էլ մեզ այս ֆոտոպատմության հերոս ենք զգալու, իսկ ավելին ասում են հենց լուսանկարները: