Ամերիկյան Apple ընկերությունն այսօր հատուկ մամուլի ասուլիս կտա, որտեղ կներկայացնի նոր iPad և նրա փոքրացված տարբերակը՝ iPad Mini-ն։ Միջոցառումը կկայանա Սան Ֆրանցիսկոյում Երբա Բուենա կենտրոնում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Սպասվում է, որ ընկերությունը կներկայացնի պլանշետային համակարգիչների թարմացված տարբերակը։ Մասնավորապես, վերլուծաբանները կարծում են, որ կներկայացվի 5-րդ սերնդի iPad, որն ավելի բարակ և թեթև կլինի նախորդից։
Եվս մեկ նորարարություն կարող է լինել «խելացի» Smart Cover-ի թողարկումը։
Նոր գաջեթները հնարավոր է հայտնվեն ոսկյա և մոխրագույն տարբերակներով։