Բրիտանացի նկարիչն իր Ford Fiesta-ն վերածել է իրական հոլիվուդյան տրանսֆորմերի, գրում է Daily Mail-ը:
Հիթեյն Փաթելն իր գլուխգործոցն ստեղծելու համար աշխատել է երեք ամիս, որի ընթացքում իր մեքենան վերածել է իրական ռոբոտի: Ford Fiesta-ի ետևի անիվները վերածվել են ոտքերի «կքանստած» ռոբոտ-տրանսֆորմերի համար, իսկ դռները՝ ձեռքերի:
Տրանսֆորմերը ստեղծելու համար բրիտանացին ընտրել է իր 1988-ի Ford Fiesta-ն՝ առաջին մեքենան, որը վարել է 17 տարեկան հասակում։
Ford Fiesta տրանսֆորմերը մինչև դեկտեմբերի 22-ը գտնվում է ցուցադրության Ֆրանսիայի Galleria Continua պատկերասրահում: