Տոկիոյի իշխանությունները փորձարկում են հատուկ տեղեկատվական ակնոցներ, որոնք գիդի դեր կկատարեն արտասահմանցի զբոսաշրջիկների համար՝ Ճապոնիայի մայրաքաղաքի տեսարժան վայրեր այցելելիս, հայտնում է newsru.com-ը։
Սարքը դեռևս մշակման փուլում է, սական այն փորձարկել են Տոկիոյի Մինատո շրջանի կրտսեր դպրոցներից մեկի աշակերտները։ Ակնոցների ապակու վրա տեղեկություն է հայտնվում քաղաքի հիմնական տեսարժան վայրերի մասին և այն մասին, թե ինչպես հասնել այնտեղ։
Տոկիոյի իշխանությունները վստահ են, որ ակնոցներն օգտակար կլինեն արտասահմանցի զբոսաշրջիկների համար։
«Մենք հույս ունենք, որ գիդ-ակնոցները պատրաստ կլինեն մինչ 2020-ը, երբ Տոկիոն ընդունի ամառային օլիմպիադան, և մենք բազմաթիվ հյուրեր կունենանք արտերկրից»,- ասել է շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Տակահիրո Սասակին։