Նոնա Սարգսյան անունով, բանասիրական կրթությամբ աղջկա հարսանեկան լուսանկարները գուցե այդքան մեծ հետաքրքրություն չվայելեին, ինչպես սովորաբար լինում է շարքային ամուսնացողների դեպքում, եթե նրա անունը չսերեր Սպարապետ Վարզգեն Սարգսյանի գերդաստանից: Նոնայի համար անակնկալ «աժիոտաժը», որ առաջացրին իրենց լուսանկարները, անսպասելի էր, փոքր-ինչ զարմանալի: Սակայն փաստը մնում է փաստ, որ շատերին էին հետաքրքրել Սարգսյան ընտանիքի ուրախ նորության ապացույց լուսանկարները:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի դստեր ամուսնական լուսանկարները ESem.am-ը ներկայացնելու առիթ ևս ունեցավ: ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն ավարտած, Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գրական ստեղծագործություն ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի, 21-ամյա Նոնան հարսանեկան իրարանցումից հետո սիրով համաձայնեց խոսել իր և Գրիգորի սիրո պատմության մասին: Նոնայի ընտրյալը՝ 29-ամյա Գրիգորը, մասնագիտությամբ տնտեսագետ է և այժմ բիզնեսով է զբաղվում:

- Շատ հայտնիների անձնական նորություններն անգամ այդքան չի քննարկվում, որքան քոնը: Ինչպե՞ս վերաբերեցիր այն փաստին, որ որ ձեր հարանեկան լուսանկարները տարածվել էին ամբողջ համացանցով և գրեթե բոլոր կայքերում դրանք և՛ լավ դիտվել էին, և՛ շատ քննարկվել. հասցրե՞լ ես հետևել լրահոսին:
- Անկեղծ ասեմ, երբ տեսա, շատ զարմացա՝ մտածելով՝ ում է հետաքրքրում իմ հարանիքը: Օրինակ՝ ես օտար մարդկանց անձնական կյանքով երբեք չեմ հետաքրքրվել: Բայց, ինչ խոսք, արձագանքն ինձ համար շատ հաճելի էր ոչ թե նրա համար, որ իմ հարանեկան լուանկարները տարածվել և մեծ թվով մեկնաբանություններ են ունեցել, այլ ինձ ոգևորեց այն, որ մարդիկ գնահատել են այն գործը, որ արել են իմ ընտանիքն ու հորեղբայրս:

- Ինչպե՞ս եղավ ձեր ծանոթությունը:
- Մենք շատ պատահական ենք ծանոթացել՝ մեր ընդհանուր ընկերներից մեկի հավաքույթին: Ամեն ինչ շատ արագ ու անսպասելի ստացվեց: Մի քանի ամիս շփվելուց հետո ավանդական խոսկապ եղավ, հետո՝ նշանադրություն. այս ամիս էլ ամուսնացանք:
- Ինչպե՞ս կայացրիր ամուսնանալուդ որոշումը, և ինչպե՞ս ընդունեցին այդ լուրը ընտանիքիդ անդամները:
- Ամեն ինչի մասին մտածում էի, բայց ոչ ամուսնության :) Գրիգորը կարողացավ ինձ համոզել. աստիճանաբար հաշտվեցի այդ մտքի հետ: Որոշումս թե՛ իմ, թե՛ ծնողներիս համար մեծ անակնկալ էր, բայց ոչ մի բացասական արձագանք չեղավ. նրանք առաջին իսկ օրից շատ են հավանել Գրիգորին: Նա վաղուց մեր ընտանիքի անդամ էր դարձել:

-Իսկ տատիկդ և հորեղբայրդ:
- Մեկ-մեկ ինձ թվում է, թե Գրետա տատիկը Գրիգորին ինձանից շատ է սիրում :) Նա այդ լուրը լսելուց հետո շատ հուզված էր, ասում էր, որ չի պատկերացնում ինձ ամուսնացած կնոջ դերում. ըստ նրա՝ դեռ շատ փոքր եմ: Ես տատիկիս առաջին թոռնիկն եմ, որ ամունացավ, դրա համար նրա հուզմունքը մեծ էր, բայց շատ ուրախ էր: Իմ ամուսնությամբ մեր տունը դարձյալ ուրախությամբ լցվեց:
- Սովորաբար զույգերի անբաժան ուղեկիցն են լինում վեճերը, ի՞նչը կարող է լինել Ձեր վեճերի առիթը:
- Մեր մեջ ավելի ինքնասածին ես եմ, ինքն ավելի համեստ բնավորություն ունի ու հաճախ ինձ ընդառաջում է: Ես էլ, նրա այդ քայլը տեսնելով, ամաչում եմ ու սկսում ինքս էլ նահանջել :)
-Ասացիր, որ այժմ էլ ուսանող ես: Ամուսնությունը չի՞ խանգարում դասերին:
- Չէ, որովհետև Գրիգորը երբեք չի խոչընդոտել. նա ինձ բոլոր հարցերում օժանդակում է: Մենք կարծես ավելի շատ ընկերներ լինենք, քան ամուսիններ:

- Որքա՞ն ժամանակ պահանջվեց հարսանեկան նախապատրաստությունների համար, այդ ամենին Գրիգորը մանակցե՞լ է:
- Հարսանիքից չորս ամից առաջ սկսեցինք նախապատրաստական աշխատանքները. ամեն բան երկուսով ենք արել: Ճիշտ է, ինքն աղջկական բաների հետ սեր չունի, բայց ամեն տեղ հետս գալիս էր, բայց վերջնական որոշումն իմն էր: Զգեստս պատվիրել էինք ԱՄՆ-ից, հետո այստեղ մի քանի փոփոխություններ արեցինք վրան:
- Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցավ պսակադրությունը:
- Պսակադրությունը տեղի ունեցավ այս հոկտեմբերի 12-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ Գրիգորի մտերիմ ընկերներից մեկի քավորությամբ, իսկ խնջույքը շարունակել ենք նորաբաց ռեստորաններից մեկում:

- Լուսանկարներից դատելով՝ մեծ խնջույք էիք կազմակերպել: Քանի՞ հյուր կար հարսանիքին:
- Մոտ 500 հյուր ենք ունեցել, որոնց հիմնական մասը Գրիգորի կոմից արտերկրից հրավիրված հարազատ-բարեկամներն էին, իսկ մեր կողմից՝ միայն ընտանիքի ամենամոտ բարեկամները: Հայրս ավանդական հարսանիքի կողմնակից է. ըստ նրա՝ հարսանեկան խնջույքին ավելի շատ փեսայի հյուրերը պետք է լինեն, դրա համար էլ մեր կողմից որոշեց հրավիրել հիմնականում մեր բարեկամներին՝ իրենց երեխաներով ու թոռներով:
- Հայրդ և հորեղբայրներդ, հատկապես՝ Սպարապետը, մարտական շատ ընկերներ ունեն, որոնցից շատերը հիմա բարձրաստիճան պաշտոնյաներ են. նրանք ներկա՞ էին հարսանիքիդ:
- Մի քանիսը եղել են (անուններ չեմ ուզում նշել): Հիմա եղբորս հարսանիքին ենք պատրատվում. շատերը հաստատ հրավիրված կլինեն:

- Կպատմե՞ս նվերներից. տատիկդ և հորեղբայրդ ի՞նչ են նվիրել:
- Չեմ ուզում նվերներից խոսել. միայն կասեմ, որ երկուսն էլ իրենց համար մեծ նշանակություն և տարիների պատմություն ունեցող իրեր են նվիրել:
- Այժմ որտե՞ղ եք բնակվում:
- Ծնողներից առանձին ենք ապրում՝ Երևանի մեր բնակարանում:

- Մտածո՞ւմ եք ընտանիքի համալրման, երեխա ունենալու մասին:
- Մեզ մոտ ոչինչ երբեք ծրագրված չի եղել, կարծում եմ՝ այդպես շատ անեհտաքրքիր կլինի: Ամեն ինչ իր ժամանակն ունի, երբ լինի՝ լինի, միայն ուրախ կլինենք:
ESem.am-ը շնորհավորում է նորապսակներին՝ սեր և երջանկություն մաղթում:

 

Երջանի՛կ եղեք. Մերի Պողոսյան