Ամեն օր մի այնպիսի բան արա՛, որն անելու համար վճռականություն է պետք:
Նախանձը հեռու վանի՛ր:
Հիշի՛ր այն հաճոյախոսությունները, որոնք ստանում ես: Մոռացի՛ր վիրավորանքները:
Պահպանի՛ր հին նամակները, բայց դեն շպրտի՛ր բանկային հին հաշիվները:
Հանգիստ ընդունի՛ր այն ամենը, ինչ հնարավոր չէ փոխել:
Փորձե՛ք ժպտալ ամեն անգամ, ժպտացե՛ք նույնիսկ անծանոթ մարդկանց' չմտածելով, թե նրանք ինչ կկարծեն ձեր մասին: Եվ մեկ ամիս անց դուք մարդկանց կհամարեք ավելի հարազատ ու անվտանգ ձեզ համար:
Ամեն անգամ, երբ ցանկանում եք անել ինչ-որ մի բան, որը ձեզ հաճելի է, բայց այնքան էլ ձեզ բնորոշ չէ, դրա միջոցով կտեսնեք ու կբացահայտեք ձեր թաքնված ունակությունները:
Ամեն անգամ ծխախոտը վերցնելու ցանկության դեպքում փորձեք վերցնել խնձորը կամ մեկ այլ միրգ: Երկու շաբաթ անց դուք ձեզ կզգաք ավելի ամուր և առողջ:
Արթնանալուն պես մտովի քաջալերե՛ք ինքներդ ձեզ. «Ես երջանիկ եմ: Յուրաքանչյուր դժվարություն ես ժպիտով եմ դիմավորում: Ամբողջ օրվա ընթացքում ես առույգ ու կենսախինդ կլինեմ»:
Հայելուն նայելով' ժպտացե՛ք, թող ձեր դեմքը փայլի: Հիշե՛ք դեմքի մկանների այդ վիճակը և աշխատե՛ք ամբողջ օրվա ընթացքում պահպանել այն:
Ամեն հարմար առիթով մարդկանց լավություն արե՛ք, ինչ-որ հաճելի բան ասե՛ք կամ ուղղակի ժպտացե՛ք, եթե նույնիսկ անծանոթ եք: