Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում է գտնվում Եվրոպայի ամենազառիթափ ճոպանաքարշ երկաթուղին, որի թեքությունը կազմում է 106 աստիճան, և այն նստողները ատրակցիոնը վայելում են առանց ամրագոտիների, այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Gelmerbahn կոչվող երկաթուղին զբոսաշրջիկներին տանում է Գելմեր լճի վրայով՝ ծովի մակարդակից 180 մետր բարձրության վրա:
Ճոպանային երկաթուղու բաց տաղավարներում, որոնք կարող են տեղափոխել 24 ուղևորի, մեկ զբոսանքը տևում է 12 րոպե։
Gelmerbahn երկաթուղին կառուցվել է 1926-ին՝ նպաստելու Գելմար լճի ամբարտակի շինարարական աշխատանքների իրականացմանը: Այն վերափոխվել է ուղևորատար գնացքի 2001-ին: