Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը պատահաբար իր պաշտոնական Play store առցանց խանութում ներբեռնել է նոր սերնդի Nexus 5 սմարթֆոնի լուսանկարը, ինչից պարզ է դարձել, որ նորույթը շուտով կներկայացվի, գրում է Daily Mail-ը։

Հայտնի է դարձել, որ դրա գինը կկազմի 349 դոլար, և այն կունենա առավել կատարելագործված տեսախցիկ ու Android 4.4 KitKat օպերացիոն համակարգ։

Արտահոսած լուսանկարը տեղադրվել է Nexus 7 և Nexus 10 սարքերի լուսանկարների կողքին, սակայն որոշ ժամանակ անց, տեսնելով սխալը, ընկերության աշխատակիցներն այն անմիջապես վերացրել են։ Մի շարք լրատվամիջոցներ որպես ապացույց հաջողացրել են սքրինշոթեր անել։