Իսպանիայի Գրանադայի համալսարանի հետազոտողները գտել են, որ գարեջուրը ջրից լավ է օգնում մարմնին «ջրավերականգնվել», գրում է Washington Post-ը:
Ուսումնասիրությանը մասնակցել են մի խումբ ուսանողներ, որոնց առաջարկվել է ֆիզիկական աշխատանք անել այնքան, մինչև իրենց մարմնի ջերմաստիճանը հասնի 104 աստիճանի: Հետազոտողներն այնուհետ ուսանողների կեսին տվել են գարեջուր, կեսին՝ ջուր:
Նրանց մոտ, ովքեր գարեջուր են խմել, հիդրացիայի արդյունքն ավելի լավ է եղել:
Real Madrid ֆուտբոլային ակումբի սրտաբանի խոսքով՝ հոգնեցուցիչ ֆիզիկական վարժություններից հետո նա գարեջուր է խորհուրդ տվել պրոֆեսիոնալ մարզիկներին: