Վիկտորիա II-ին անձնական ծախսերի համար հատկացված միջոցները կառավարող Սեր Ալան Ռիդը հայտարարել է, որ գնացքը, որը արքայական կյանքի անբաժանելի մասնիկն էր Վիկտորիա թագուհու կառավարման տարիներից, կարող է դադարեցնել իր ծառայությունը: Նա նշել է, որ գնացքը առավելագույնը կարող է ծառայել ևս 5-10 տարի, սակայն այժմ սուր է դրված դրա նպատակահարմարության հարցը, հաղորդում է Euromag-ը:

Սակայն գնացքի հեղինակ Լեո Կոուլմենը ասել է, որ գնացքը լավագույնն է իր տեսակում և կարող է աշխատել ևս 30 տարի:

Գնացքով ուղևորություններ կատարելու գինը բավականին բարձր է: Այն նույնիսկ թանկ է ինքնաթիռային թռիչքներից: Անցյալ տարի Վինձորից Յորք կատարած ուղևորությունը արժեցել է 24.000 եվրո: