Գերմանական հանրահայտ Քյոլնի տաճարի առջև գտնվող հրապարակում հոկտեմբերի 18-ին աղբից պատրաստված սիրտ է հայտնվել: Աշխատանքի հեղինակն է հայտնի գերմանացի նկարիչ Հանս-Յուրգեն Շուլտը, որ աշխատում է HA Schult կեղծանվան տակ, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով Քյոլնի քաղաքապետարանին:
Շուլտը նման «արվեստի» նմուշներ ստեղծել է նաև Մոսկվայում, Փարիզում, Նյու-Յորքում, Հռումում, Բրյուսելում, ինչպես նաև եգիպտական բուրգերի մոտ, Չինական մեծ պարսպի և Անտարկտիդայի վրա: Նման միջոցառումներով նա ցանկանում է մարդկանց ուշադրությունը գրավել թափոնների վերացման և վերամշակման հետ կապված խնդիրների վրա: