Lenovo չինական ընկերությունը ներկայացրել է IdeaPad A10 նոութբուքը: Այն դարձել է ընկերության առաջին նոութբուքը, որն աշխատում է Android օպերացիոն համակարգով, հաղորդում է Lenta.ru-ն:

Համակարգիչը հնարավոր է օգտագործել 2 վիճակում՝ «նոութբուք» և «հենակով պլանշետ»: Ընտրված վիճակից կախված է օպերացիոն համակարգի ինտերֆեյսը: Նոութբուքն ունի Cortex-A9 հիմքի վրա աշխատող 4 միջուկանոց պրոցեսսոր, 10.1 դույմանոց էկրան, HDMI, USB և microUSB պորտեր, հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն և Wi-Fi ու Bluetooth մոդուլներ:

IdeaPad A10 կշռում է 1 կիլոգրամից քիչ և ունի 17.3 մմ հաստություն: Lenovo-ն պնդում է, որ սարքի մարտկոցները թույլ են տալիս 9 ժամ անընդմեջ տեսանյութեր դիտել: Սարքը վաճառքի է հանվել մի շարք երկրներում: Մասնավորապես Գերմանիայում նոութբուքի արժեքը կազմում է 249 եվրո: