Լույս շաբաթ Երկրի բնակիչները հնարավորություն կունենան տեսնել Լուսնի կիսաստվերային խավարում, որի ընթացքում Լուսինը մասնակիորեն կծածկվի Երկրի ստվերով։
Ինչպես նշում է Взгляд-ը, մեր մոլորակի ստվերն առավելապես կընկնի Լուսնի հարավային կիսագնդի վրա։
«Երկրի կիսաստվերն առաջին անգամ կդիպչի Լուսնին մոսկովյան ժամանակով 1։48-ին, այնուհետ՝ 3։50-ին, իսկ 5։52-ին Երկրի կիսաստվերը կլքի Լուսինը»,-պատմել է «Կա Դար» աստղադիտարանի գիտական ծրագրերի տնօրեն Ստանիսլավ Կորոտկին։
Խավարումը հնարավոր կլինի տեսնել Արևմտյան Սիբիրում, Ռուսաստանի ողջ եվրոպական մասում, Եվրոպայում և Ամերիկայի արևելյան ափին։