Մարդաբանների միջազգային խումբը հաստատել է, որ վրացական Դմանիսիից գանգերի անատոմիական առանձնահատկությունների ներքին տարբերությունը կասկածի տակ է առնում Homo habilis, Homo erectus և այլ հնադարյան մարդկանց որպես առանձին տեսակ առանձնացնելու օրինաչափությունը, գրում է lenta.ru-ն: Աշխատանքը հրապարակվել է գիտական Science ամսագրում:
Համակարգչային մոդելավորումը ցույց է տվել, որ գանգերից մեկի ուղեղի ծավալը կազմել է 546 խորանարդ սանտիմետր: Homo տեսակի ներկայացուցչի համար դա շատ փոքր է՝ երեք անգամ ավելի փոքր, քան ժամանակակից մարդկանց մոտ:
Հեղինակները, փորձելով պարզել հնադարյան մարդու տեսակը, համեմատել են բոլոր հինգ գանգերը, որոնք հայտնաբերվել են Դմանիսիում և անցկացրել են տարբերությունների վիճակագրական վերլուծություն: Պարզվել է, որ տարբերությունը շատ մեծ է: Քանի որ Դմանիսիի բոլոր մարդիկ հավանաբար նույն պոպուլյացիայի ներկայացուցիչներ են և տարբերվում են միայն սեռով և հասակով, դա խոսում է հնադարյան մարդկանց մոտ անատոմիական առանձնահատկությունների անսպասելիորեն մեծ տարբերությունների մասին: Մարդաբանների խոսքով՝ եթե այդ գանգերը հայտնաբերվեին Աֆրիկայի տարբեր կետերում, նրանք տարբեր տեսակների կդասվեին: