Ամուսնական զույգերի միջև տարիքային տարբերության հարցի շուրջ տարածված քննարկումները, ինչպես նաև վիճակագրությունը ցույց է տվել, որ կանայք ամուսին են ընտրում իրենցից տարիքով մեծ տղամարդկանցից, իսկ տղամարդիկ' սովորաբար հակառակը:
Ըստ հետազոտությունների արդյունքների' նախորդ դարերում տղամարդիկ ամուր և առողջ ընտանիք ունենալու համար հաճախ որպես կին են ընտրել իրենցից ամենաքիչը 15 տարով փոքր կանանց:
Այս համոզմունքին գիտնականները հանգել են ուսումնասիրելով 700 զույգերի ամուսնական փաստաթղթեր, որոնք գրանցված են եղել 17-19-րդ դարում ընկած ժամանակահատվածում:
Այժմ ամուսնական զույգերի տարիքային տարբերությունը սովորաբար 3-6 տարի է: Հենց այս ընտանիքներն են ամենից ամուր ու երջանիկ լինում:
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ամուսության համար զուգընկեր ընտրելու ժամանակ կարևոր դեր է խաղում նաև կողմերի ֆինանսական վիճակը, իսկ զգացմունքները մղվում է երկրորդ պլան: