Բրիտանիայում աճուրդի կհանվի այն ջութակը, որով երաժիշտները նվագել են 1912 թ. ապրիլի 14-ին վթարված ու 2 ժամ հետո խորտակված «Տիտանիկի» վրա:
Ուղևորների խուճապը հասել էր գերագույն աստիճանի, իսկ այդ ջութակը նվագելով երաժիշտները փորձում էին մեղմել առաջացած տագնապը: Գործիքը պատկանել է նվագախմբի ղեկավար Ուոլես Հարթլիին, ով 1495 զոհերից մեկն էր։
Աճուրդի կազմակերպիչները հայտարարել են, որ ջութակը խորհրդանշում է «մարդկային լավագույն հատկանիշները»:
Աճուրդի ժամանակ նախատեսվում է վաճառել այն առնվազն 500 հազար դոլարով։