Աշխարհում լսնամաշկերի ամենամեծ ընտանիքը բնակվում է Հնդկաստանում՝ Դելի քաղաքում։ Ընտանիքի բոլոր 8 անդամները տառապում են բացառիկ գենետիկ հիվանդությամբ։
Ինչպես նշում է Oddity Central-ը, Պուլանների ընտանիքի բոլոր անդամները ծագումով հնդիկ են, սակայն լսնամաշկության պատճառով նրանք այս ազգի համար ոչ բնորոշ ճեփ-ճերմակ մաշկ ու մազեր, ինչպես նաև բաց գույնի աչքեր ունեն։
Նրանք չեն կարողանում երկար ժամանակ արևի տակ մնալ, ինչը պայմանավորված է լսնամաշկերի մոտ պիգմենտների պակասով։ Նույն պատճառով նրանք նաև կարճատես են։
Պուլանները մշտապես ապրում են հասարակության կողմից մերժվածների կարգավիճակում հայտնվելու սպառնալիքի ներքո։
«Դելիում շատերը կարծում են, որ մենք հնդիկ չենք, անգլիացի ենք։ Լսնամաշկ լինելը հեշտ չէ, մենք անգամ գործ չենք կարողանում գտնել և ստիպված ենք զբաղվել ամենատարբեր աշխատանքներով՝ ընտանիքի պահանջները բավարարելու համար»,-պատմել է ընտանիքի հայր Ռոստաուրի Պուլանը։
Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կա 17 հազար լսնամաշկ, որոնց մեծ մասն ապրում է քիչ զարգացած երկրներում ու դառնում է խտրականության զոհ։