Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նոր ծրագիր է իրականացնում Մեծ Բրիտանիայում, որի շրջանակներում ցանկացած մարդ կարող է հանձնել իր հին iPhone-ն ու նոր iPhone գնելու համար մինչև 205 եվրոյի զեղչ ստանալ։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, հին սմարթֆոններն ընդունվում են ընկերության բոլոր պաշտոնական խանութներում, որտեղ համապատասխան ստուգումներից հետո որոշվում է դրանց արժեքը։
Հայտնի է, որ Apple-ը հին սմարթֆոնների որոշ մասեր կրկին կօգտագործի արտադրության մեջ։
«Բացի զգալի զեղչի առավելությունից, այս նախագիծն օգնում է շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը, քանի որ հեռախոսների մասերը վերամշակվում ու նորից օգտագործվում են»,-նշել է Apple-ի խոսնակը։