Աստղագետները հայտնաբերել են իր զարգացման վերջին փուլում գտնվող ներկայումս հայտնի ամենախոշոր աստղը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Phys.org-ին:

W26 անունը ստացած աստղի լուսավորման շառավիղը 1500 անգամ գերազանցում է արեգակնայինին: Բացի այդ, այս աստղը ներկայումս բացահայտված աստղերից ամենավառն է:

Բացահայտումը կատարվել է VLT աստղադիտակի միջոցով: W26-ը գտնվում է Խորան համաստեղությունում, որը գտնվում է երկրից 16.000 լուսային տարվա հեռավորության վրա: Աստղը պատկանում է այսպես կոչված կարմիր գերհսկաների դասին և գտնվում է հսկայական և երիտասարդ լուսատուների խմբում:

Աստղի շուրջը հայտնաբերված ջրածնի ամպը նշանակում է, որ գերհսկան գտնվում է իր զարգացման վերջին փուլում: Գիտնականները նշում են, որ W26-ի շնորհիվ նրանք կարող են դիտել նման աստղերի վերջին օրերի մանրամասները: