Նռան և նռան հյութի օգտակարությունն անհնար է չափազանցնել: Վերջերս Միգելյա Էրնանդեսի համալսարանի գիտնականներ արել են բացահայտումներ' կապված այս զարմանալի հյութի հետ:

Պարզվել է, որ նռան հյութը կարող է փոխարինել էներգիային: Իսպանիայում այն պարտադիր տեղ է գտնում հեծանվորդների, դահուկորդների և այլ մարզաձևերի ներկայացուցիչների սննդակարգում: Ինչպես հաստատում են հետազոտությունները, նռան հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը' ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո և նպաստում մկանային առույգության արարգ վերկանգնմանը: Բացի այդ' նռան հյութը 15 տոկոսով նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, հանգստացնում նյարդերը: