Գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորը և խնձորից պատրաստված քացախը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են ոչ ավանդական բժշկության մեջ:

Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել ուռուցքների առաջացումը կանխելու, մարսողությունը լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են թունավորումների դեպքում։

Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը' կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը: Պայքարում է ծերացման դեմ։ Սակայն պետք է հիշերլ, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպում առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։

Նշենք, որ քացախի օգտագործումը պետք է սահմանափակել նյարդային և կանացի հիվանդությունների դեպքում։

Քացախը նաև մաքրում է արյունն ու կիրառվում է հոդացավերի դեպքում:

Հատուկ եփուկ ստանալու համար պետք է 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թ/գ խնձորի քացախ և 5 կաթիլ յոդինոլ։ Խմել նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ (օրը 1-2 անգամ)։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել դեղնենու ոգեթուրմ (10 կաթիլ)։

Ավիտամինոզ և անուժականության դեպքում' պետք է լուծել 2 թ/գ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային (առանց գազ) ջրի մեջ։ Խմել օրը 3 անգամ' ուտելու ընթացքում։ Շարունակել 30 օր, ընդմիջել' 14 օր և կրկնել։

Քացախն օգտակար է նաև անքնության դեպքում. Խառնել 6 ճ/գ խնձորի քացախը 10 թ/գ մեղրի հետ։ Ուտել 2-4 թ/գ' քնելուց առաջ։ Շարունակել' մինչև վիճակի բարելավում։

Քացախը նաև լավ ջերմիջեցնող է: Փափուկ սրբիչը թաթախել քացախաջրի մեջ (լուծել 1 ճ/գ քացախը 500 մլ եռացրած-հովացրած ջրի մեջ) և արագ շփել հիվանդի մարմինը' ամբողջությամբ։