1923 թվականի այս օրը երիտասարդ նկարիչ Ուոլտեր Դիսնեյը հիմնադրեց The Walt Disney Company-ն:
Փոքրիկ անիմացիոն ստուդիայից Դիսնեյը վերածվեց հսկայական մուլտ–կայսրության, որն իր ստեղծման օրվանից ի վեր պարբերաբար թողարկում է որակյալ մուլտֆիլմեր, ունի սեփական հեռուստաալիքները և հանրահայտ Դիսնեյ լենդների ցանցը գրեթե ամբողջ աշխարհում:
Ուոլտ Դիսնեյն այն նկարիչն էր, ով ստեղծեց կինոյի պատմության մեջ առաջին ձայնային, երաժշտական, լիամետրաժ մուլտֆիլմը: Հենց Ուոլտ Դիսնեյն է Միկի Մաուսի, Բեմբիի, Սպիտակաձյունիկի, Դոնալդ Դակի և այլ լեգենդար մուլտհերոսների «հայրիկը»: Այս հերոսներն ամուր նստած են համաշխարհային հանդիսատեսի հիշողության մեջ, բացի այդ' Դիսնեյի ստեղծած հերոսները նրան 26 «Օսկար» բերեցին:
Լուսանկարները՝ այստեղ: