«Իմ կողքի կինը պետք է կարողանա ճիշտ ժամանակին լռել և ճիշտ ժամանակին խոսել»,-անկեղծանում է դերասան և տատուի վարպետ Գագիկ Մկրտչյանը։ Կին և տղամարդ հարաբերությունների «գիտակ» Գագիկը Cosmopolitan-ի հետ զրույցում այնքան կարևոր և պիտանի մտքեր հայտնեց, որ հաստատ չարժե այս նյութը բաց թողնել...

Զրուցեց Գայանե Ասրյանը

Լուսանկարը ըստ Դավիթ Գալստյանի

-Ինչպե՞ս է այսօր հայ հասարակությունում կանանց և տղամարդկանց դերերի բաշխումը, ո՞վ է դոմինանտը։

-Իհարկե՛ տղամարդիկ,այդպես եղել է, այդպես էլ կշարունակվի, սակայն դա այդպես է միայն առաջին հայացքից։ Հավաստիացնում եմ՝ առանց կնոջ ոչ մի հարց չի կարող լուծվել։
Չեմ կարծում, որ մի հաստատություն, ընկերություն կամ այլ աշխատանքային վայր կա, որտեղ որոշումները ընդունվում են առանց կանանց ազդեցության։ Միշտ կա մեկ կամ մի քանի կանայք, որոնց կարծիքը միշտ հաշվի է առնվում։ Կանայք միշտ ամենուր են։

-Արդյո՞ք հասարակության մեջ դոմինատ լինելը կարող է ազդեցություն ունենալ հարաբերություններում և ընտանեկան կյանքում կնոջ և տղամարդու դերակատարություններին և ինչպե՞ս։

-Այո՛, կան կանայք, ովքեր արհեստական են իրենց կերպարով, նրանք ձևանում են ավելի խելացի քան իրականում կան, և այդ կանայք ուզում են նաև ընտանիքում կեղծ դերի մեջ մտնել։ Տգետ կանայք շատ կան և նաև տգետ տղամարդիկ, տղամարդկանց տգիտությունն ինչ-որ տեղ «ուտվում» է, իսկ կանանցը՝ո՛չ, կնոջը չի սազում տգիտությունը։ Աշխատանքային կեղծ վիճակը տուն չպետք է տեղափոխել։ Ես դեմ չեմ, որ կինը լիդեր լինի տանը, միայն, եթե դա անկեղծ է, իրական, և չի վնասում հարաբերություններին։

-Գենդերային հավասարության մասին Ձեր պատկերացումներում ինչպիսի՞ն է կինը, ինչքանո՞վ է նա մասնակից որոշումների կայացման փուլին։

-Գրեթե բոլոր բնագավառներում կան խելացի կանայք, ովքեր երբեմն տեսանելի չեն իրենց որոշումներով, սակայն շատ կարևոր ազդեցություն են ունենում գործընթացների համար։ Ես ազատ մտածող մարդ եմ, սակայն կարծում եմ, որ կան կանացի բաներ և տղամարդկային, ամեն որոշում չէ, որ զույգը միասին կարող էընդունեի. կան առօրյա հարցեր, որոնք քննարկելու հարցեր չեն կնոջ հետ և որոշումները հենց ես եմ կայացնում, և դա երբեք խնդիր չէ մեր հարաբերությունների համար։

-Պատարստ է արդյո՞ք հայ հասարակությունն այսօր կնոջն ավելի լայն հնարավորություններ տալ կայացնման և սեփական գաղափարներն իրացնելու տեսանկյունից։

-Այո՛, կա այսօր այդ հնարավորությունը, այսօր ստեղծվել են գրեթե հավասար հնարավորություններ։ Կինն այնքան խելացի էակ է, երբ ամուսինը գնում է այլ տղամարդկանց հետ հարց քննարկելու, միևնույն է, երբ վերադառնում է տուն, անկողնում արդեն համապատասխան որոշումը կայացված է։ Հետևաբար,տղամարդու կարծիքի վրա արդեն ազդել է կինը։ Այլ հարց է, թե ինչքանով է կինն ուզում մասնակցել որոշումների կայացմանը, նա միշտ իր տեսակետն առաջ քաշելու հնարավորություն գտնում է։

-Որո՞նք են այն կանանցի առանձնահատկությունները, որոնք կարևոր են Ձեր հարաբերությունների համար։ Իսկ պատրա՞ստ եքնուրբ, էմոցիոնալ և խոցելի կնոջը դարձնել ավելի ամուր, վճռական և ուժեղ, թե՞ դեմ եք տեսակը փոխելուն, ինչո՞ւ։

- Իմ կողքի կինը պետք է կարողանա ճիշտ ժամանակին լռել և ճիշտ ժամանակին խոսել։ Նա պետք է ունենա լսելու, գրագետ վիճելու ունակություն, նպատակին խելոք հասնելու վճռականություն։

Հարաբերությունները մեկ շաբաթից ավել առանց փոխվելու չեն դիմանա։ Երկու ձեռքն իրար վրա դնելով չես կարող ծալել, պետք է հարմարեցնել նոր ծալել։ Տեսակը կորցնելու խնդիրը ընդհանրապես չի կարող առաջանալ։ Ես իմ կնոջը հանդիպել եմ ինը տարի առաջ և այս տարիների ընթացքում աշխատում ենք մեր հարաբերությունների վրա, քանի որ փոխվում ենք նախ մենք, հետո մեր շրջապատի մարդիկ, երևույթները։ Պետք է անպայման հարմարվել իրար։

-Բացի կերակուրներ պատրաստելը էլ ի՞նչ քայլեր կարող եք անել Ձեր կնոջը երջանկացնելու և հիացնելու համար, գուցե նաև հնարավո՞ր է սիրելիին գիշերները չարթնացնեքև փոքրիկին ինքնուրույն քնացնեք։

-Այսքան ժամանակ իմ կինը երբեք չի ուզել մի բան, որը ես իրեն չնվիրեմ, շատ բաներ էլ ես հասկացելեմ, որ կցանկանար ինձնից նվեր ստանալ։ Իհարկե՛, ես երեխային կկերակրեմ, կօրորեմ, ինչ պետք լինի կանեմ, շորերը կմաքրեմ...