Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կույրերի բալետի դպրոցի ելույթների ընթացքում ծափահարությունների տարափ է տեղում։ Բոլոր պարուհիները կույր են, սակայն բեմում շարժվում են այնպես, կարծես ծնված են պարային այդ շարժումների համար, գրում է Обозреватель-ը։
Դպրոցը հիմնվել է 16 տարի առաջ՝ որպես սոցիալական նախագիծ աղքատ ընտանիքների կույր աղջիկների համար։ Իսկ աղջիկներին տարածության մեջ կողմնորոշվելու հարցում օգնում են ոչ կույր տղամարդ զուգընկերները։
Այժմ կույրերի բալետի դպրոցը վերածվել է Սան Պաուլոյի մշակութային զարդի և հաջողությամբ շրջագայում է աշխարհում։