Trésor Lancôme-ից տեսանյութի բովանդակությունը, որն արդեն համացանցում է, և համանուն օծանելիքի գովազդն է, ներկայացնում է սիրո ռոմանտիկ պատմություն' Պենելոպա Կրուզի և բռնցքամարտիկի, ում մարմնավորում է մասնագիտությամբ լուսանկարիչ Պարի Դուկովիչը:

Բույրի գաղտնի կապով միավորված' նրանք զուգահեռաբար ապրում են միևնույն իրադարձություններն ու ոչ պատահական զուգադիպությունները: Միմյանց հանդիպում են տեսանյութի վերջում:

Ռեժիսյորը հանրահայտ Բոբ Մարշալն է: Պենելոպան կարծում է, որ այս բույրը «կանացիության խորհրդանիշն» է: Այն վաճառքում կլինի այս ամսվա վերջերին:

600x580