Երեւանի Համազգային թատրոնի անձնակազմը հոկտեմբերի 13-ին հյուրախաղերով մեկնել է Միացյալ Նահանգներ' Լոս Անջելեսում բնակվող հայերին ներկայացնելու “44 աստիճանի վրա”, “Sale” եւ “Անբան Հուռին” բեմադրությունները: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ուղեւորությունից առաջ հայտնել է ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:
“Ես զբաղված եմ միայն “Անբան Հուռին” մանկական ներկայացման մեջ եւ մարմնավորում եմ հավիկի: Անկեղծ ասած' չէի ուզում, որ դեսպանատանն ինձ հարցնեն, թե ինչ եմ խաղալու: Երբ աշխատակցի այդ հարցին պատասխանեցի, չգիտեմ ինչու' չէր հավատում, երեք անգամ հարցրեց, ծիծաղեց, բայց միանգամից վիզաս խփեց:)”,-պատմել է Նարինեն, որը նախկինում եղել է Նյու Յորքում, Բոստոնում, Լաս Վեգասում, իսկ այս' 3-րդ ուղեւորության ժամանակ գործընկերների հետ կշրջի Լոս Անջելեսում:
Շարունակությունը՝ այստեղ: