Բռնցքամարտի բրիտանացի մարզիչը հնարամիտ շապիկ է ստեղծել տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են մկանուտ մարմին ունենալ, սակայն չեն ցանկանում ժամեր անցկացնել մարզասրահում այդպիսի մարմին ձեռք բերելու համար, ներկայացնում է Oddity Central-ը:
Funkybod Muscle Top-ը բարձիկներով փաթեթավորված շապիկ է, որը հագնելուց հետո մարմինը բավականին մկանուտ է երևում: Այն նաև հարմար է կրել փափուկ կտորի շնորհիվ:
Այս միտքը բրիտանացի բռնցքամարտի մարզիչի մոտ առաջացել է, երբ ավելի ու ավելի շատ առողջ, սակայն ընկճված մարդիկ են սկսել այցելել մարզասրահ՝ մկանուտ մարմին ձեռք բերելու համար: Իր հաշվապահ ընկերոջ հետ մկանուտ շապիկը ստեղծելուց հետո նա առցանց վաճառել է 1000 օրինակ շապիկ: