Երգիչ, «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի մասնակից Այդին Դավուդինին ESem.am-ն անդրադարձել է:

Օրերս իրանահայ երգիչը նկարահանել է իր առաջին տեսահոլովակը, որի մասին նա ESem.am-ին որոշ մանրամասներ հաղորդեց: «Սա իմ առաջին անհատական տեսահոլովակն է, որը նկարահանվել է իմ հեղինակած երգի' «Լիալուսնի» հիման վրա: Տեսահոլովակի ռեժիսորը Վասիլ Շահբազյանն է, աշխատանքները տարվել են Հերմինե Ղազարյանի գլխավորությամբ»,- ասաց Այդինը, ում հավաստմամբ' սա իր առաջին, բայց ոչ վերջին գործն է. առաջիկայում երգիչը շատ նորություններ է խոստանում:

«Լիալուսնի» տեսահոլովակի նկարահանումները մեկ ամիս են տևել, այժմ մոնտաժային աշխատանքներն են տարվում: Պրեմիերան նախատեսվում է անել մի քանի օրից:

Այդինը հաղորդեց նաև, որ երգի ընտրությունը կատարել է ռեժիսոր Վասիլ Շահբազյանի հետ. «Քանի որ նախատեսում եմ, որ ձայնասկավառակիս առաջին երգը հենց սա է լինելու, ես ու Վասիլը որոշեցինք առաջին տեսահոլովակս էլ այս երգի հիման վրա նկարահանել»:

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը