Եվրոպայի ամենամեծ դդումն աճեցրել են Գերմանիայում, ինչը հաստատել է Լյուդվիգսբուրգ քաղաքում անցկացվող ամենամյա գյուղատնտեսական փառատոնի ժյուրին, հայտնում է news.mail.ru-ն՝ ИТАР-ТАСС-ին հղումով:
Սաքսոնիա մարզի բնակիչը հսկա դդում է աճեցրել, որը կշռում է 790 կգ: Փառատոնին մասնակցության հայտ ներկայացնելուց մեկ շաբաթ անց հսկա դդումը 3,5 կգ է կորցրել, ինչը, սակայն չի խանգարել այն աճեցնողին՝ դառնալ փառատոնի հաղթողը:
Այս նորությունը չափազանց մեծ ուրախություն է պատճառել գերմանացիներին, քանի որ մրցույթի անցկացման պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ Գերմանիայի բնակիչը հաղթող է ճանաչվում: Բացի այդ այս տարի բոլոր մրցանակային տեղերը ևս զբաղեցրել են Գերմանիայի տարբեր քաղաքների բնակիչները: