Բրիտանական The Telegraph պարբերականը հետաքրքիր ֆոտոշարքի միջոցով ամփոփել է անցնող շաբաթը՝ ներկայացնելով աշխարհի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունների լուսանկարները։
Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում հրապարակայնորեն ներկայացվել են 12 շաբաթական պուտավոր կզաքիսները.
Չին զինվորները փախչում են թայֆունից.
Բրիտանացի լուսանկարիչը կարողացել է գիշերային աստղազարդ երկնքի կատարյալ լուսանկար ստանալ.
Աշնան արևը՝ Մեծ Բրիտանիայի երկնքում.
Արտասովոր դաջվածքով գերմանացի մոդելը մասնակցում է ցուցադրության.
Բելգիացի հրշեջները «փրփրապատել են» ոստիկաններին՝ բողոքելով քիչ ֆինանսավորման դեմ.
Համերաշխ ընտանիք.
Չեխերը ծաղրում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին.
Ճարպիկ փոկը խուսափում է շնաձկան մահաբեր երախից.
Բրազիլացին ցույցի է դուրս եկել «Բեթմենի» հագուստով.
3D տպագրության ցուցահանդես Մեծ Բրիտանիայի Գիտությունների թանգարանում.
Հզոր կայծակը հարվածում է մեքսիկական Ակապուլկո քաղաքին.
Ֆրանկֆուրտում մեկնարկել է ամենամյա Գրքի տոնավաճառը.
Վերացման վտանգի տակ գտնվող երկարաքիթ մողեսը նկատվել է Էկվադորի արևմուտքում.
Հունգարացի էքստրեմալ Վիկտոր Կովացը մահացել է Չինաստանում. վտանգավոր թռիչքի ժամանակ նրա պարաշյուտը չի բացվել.
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը «նկարում է» ինքն իրեն Իրաքում տեղի ունեցող հզոր պայթյունի ֆոնին.
Գերմանիայում ընթանում է Լույսի ամենամյա փառատոնը.
Հյուսիսափայլի ցնցող տեսարան՝ Շոտլանդիայի հյուսիսում.
Հյուսիսային Կորեան խաչմերուկներում ավանդական լուսացույցները փոխարինել է գեղեցիկ կին ոստիկաններով.
Արգենտինացի նկարիչը ստեղծագործում է բացառիկ մեթոդով։ Նա ներկում է վրձնի փոխարեն աչքերով.