Անցյալ շաբաթ ռուսական ռազմատիեզերական կենտրոնի պաշտոնյան խոստովանել էր, որ Ռուսաստանը չունի այլմոլորակայինների դեմ պայքարելու ծրագիր: Իսկ ամերիկյան ռազմական խորհրդականը դեռշևս անցյալ շաբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի ծրագիր: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պետք է պայքարեն միասին, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով ИноТВ-ին, որը այս տեղեկությունները ստացել է Fox News-ից:
Fox News-ի թղթակից Ջո Մեկին ընդգծել է, որ երկրները չեն կարող համաձայնության գալ ավելի «երկրային» հարցերի շուրջ: Մասնավորապես նրանց կարծիքները տարբերվում են Իրանի շուրջ:
«Մենք կկորցնենք թանկարժեք տարհանման համար անհրաժեշտ ժամանակը՝ փորձելով պարզել, թե ում կողմից պետք է պայքարի Էրիկ Սնոուդենը»,- նշել է ամերիկացի լրագրողը:
Մեկին նաև նշել է, որ Հոլիվուդի շնորհիվ ամերիկացիները լավատեսորեն են տրամադրված այլմոլորակայինների ներխուժման դեմ պայքարին։