Փողկապ կապելու ավանդույթը գալիս է հռոմեացի լեգեոներներից, ովքեր պարանոցներին թաշկինակ էին կապում:
Փողկապները նորաձևության մեջ մտան 17-րդ դարի վերջում, իսկ ևս 200 տարի անց դրանք դարձան շատ նման ժամանակակից փողկապներին:
Միևնույն ժամանակ առաջ եկավ մի ամբողջ գիտություն, թե ինչպես պետք է կապել փողկապը:
Դրա հետ մեկտեղ' բազմաթիվ գրքեր գրվեցին փողկապների կիրառման մասին, որոնցից մեկի հեղինակն էր Բալզակը:
Փողկապի ձևն ու դիզայնը վերջին հարյուր տարիների ընթացքում հաճախ են փոփոխվել, իսկ դրա գոյության պատմության ընթացքում հայտնվել է կապելու 85 տեսակ' սկսած հասարակ, առօրեականից, մինչև էլեգանտ հանգույցներ:
Տեսանյութում բացատրվում է փողկապը կապելու տարբերակներից լավագույնը.