Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ կայացավ «Քայլ ձիով» արկածային կինոկատակերգության պրեմիերան:
Իսկ այժմ տեսնենք ի՞նչ տպավորություններ ունեն հայտնի եւ սիրված դերասանները՝ ֆիլմի եւ իրենց դերի մասին:


Առաջին անգամ եք աշխատում Գոռ Կիրակոսյանի հետ, ի՞նչ տպավորություններ ունեք:
Գոռը մեծ պրոֆեսիոնալ է՝ ճշտապահ ու բավականին խիստ:
Ես ընդհանրապես հիացած եմ ստեղծագործական թիմի աշխատանքով՝ հատկապես օպերատորի՝ Ֆիլիպ Վանդևալի և երկրորդ ռեժիսոր՝ Իլյա Ֆարֆելի տաղանդով:


Կբացահայտե՞ք գլխավոր դերեր ստանալու Ձեր ոդիսականը: Երկրորդական դեր խաղալու երազանքը կարծես թե այս անգամ նույնպես մնաց անկատար:


Ես շատ եմ սիրում երկրորդական, էպիզոդիկ դերեր, բայց, այո, այս անգամ էլ չստացվեց: Գլխավոր դեր խաղալը շատ ծանր ու տանջալի գործ է: Հիմնական բարդությունն այն է, որ ֆիլմի սյուժետային գիծը քո մեջքի վրա պիտի տանես:


Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը գլխավոր հերոսուհու՝ ղազախ դերասանուհի Ասել Սագատովայի հետ:


Շատ լավ դերասանուհի է, ինձ դուր է գալիս: Կադրում շատ օրգանիկ է և մեր խաղը ստացվում է: Իսկապես խաղում ենք, ոչ թե «զուբրիտ արած» տեքստեր ասում:


Նախորդ ֆիլմերում Ձեր հերոսը կանանց հարցում այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ իրավիճակ է այս անգամ:
Այստեղ հաջողակ է: Այս անգամ ինքնավստահ տղամարդու կերպար եմ խաղում: Աղջկա հետ հարաբերությունները Ղազախստանից Ղարաբաղ ճանապարհին վերածվում է ընկերության, այսինքն ոչ թե սիրահարվում ենք, այլ ընկերանում:


Ի՞նչ սկզբունքով եք համաձայնում կերտել այս կամ այն դերը:


Եթե սցենարը հավանում եմ՝ համաձայնում եմ:


Իսկ հոնորարը նշանակություն ունի՞:


Բնականաբար:


Եթե լինի լավ սցենար, լավ ռեժիսոր, բայց ցածր հոնորար, կհամաձայնե՞ք նկարահանվել:
Այո: Ես միշտ պատրաստ եմ: Եթե լինի շատ էքսպերիմենտալ ֆիլմ՝ նույնիսկ անվճար կմասնակցեմ:
Իսկ ֆիլմից ֆիլմ Ձեր դերասանական հատկություններում փոփոխություններ զգում եք:
Փորձը շատ կարևոր է. ես անընդհատ հղկվում եմ: Ամեն ֆիլմի հետ և՛ փորձ եմ ձեռք բերում, և՛ ավելի վստահ եմ դառնում: Քանի որ ես ինքնուս եմ՝ դերասանական կրթություն չունեմ, կրթվում եմ ճանապարհին: