Բեռլինում անցկացվել է լույսի փառատոնը, որին մասնակցելու համար ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են մեկնում Գերմանիայի մայրաքաղաք, ներկայացնում է Metro News-ը:
Փառատոնն ամեն տարի զարմացնում է իր օրիգինալությամբ և պայծառ լուսավորությամբ: Երեկոյան ժամերին հարյուրավոր տարատեսակ լամպեր լուսավորում են պատմական շինություններն ու հուշարձանները:
Այս փառատոնի նպատակն է ցույց տալ, որ գիշերվա ժամերին քաղաքը պակաս գեղեցիկ չէ, քան ցերեկը: Առաջին անգամ փառատոնն անցկացվել է 2005-ին՝ միանգամից մեծ ժողովրդականություն վայելելով: