Ամերիկյան HBO հեռուստաալիքն ու Sony Pictures-ը ներկայում բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին ֆիլմ նկարահանելու շուրջ։
Ինչպես հայտնում է Газета-ն, ապագա ֆիլմի հիմքում ընկած կլինի բրիտանական The Guardian պարբերականի լրագրող Գլեն Գրինվալդի գիրքը, որը հրատարակվելու է եկող տարվա մարտին։
Ենթադրվում է, որ դրանում ներկայացված կլինեն ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ նոր բացահայտումներ, որոնք արել է Սնոուդենը։
Ներկայում HBO-ն և Sony-ն դեռևս համաձայնության չեն եկել։