Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանի սկիզբն ազդարարված է: Իր առաջին թողարկումն այս եթերաշրջանում հեռարձակեց նաև առավոտյան ծրագիրը' «Առավոտ լուսո»-ն: Նոր տաղավար, նոր դեմքեր և նոր թեմաներ: Ամեն առավոտ հայերին բարի առավոտ են մաղթելու Լիլիթ Մուրադյանը, Մերի Ներսիսյանը, Վահե Խանամիրյանը և Արման Մարգարյանը: Բացի Լիլիթից բոլոր մյուս երեք հաղորդավարները նոր եթերաշրջանում են միացել թիմի աշխատանքին:

Մերի Ներսիսյանը հեռուստադիտողին հայտնի է «Հայ մայրիկ» հաղորդաշարից: Այժմ նրա կիզակետում կլինեն ոչ միայն հայ մայրերը, այլև առհասարակ հայերը:

 

Շարունակությունը՝ այստեղ: