Facebook սոցցանցի օգտատերերն այլևս չեն կարողանա ջնջել իրենց մասին տեղեկությունները սոցցանցի որոնողական արդյունքներից, գրում է lenta.ru-ն:

Այդ կերպ Facebook-ի որոնման արդյունքներում կարտացոլվեն սոցիալական ցանցի օգտատերերի՝ հանրության համար հասանելի բոլոր տեղեկությունները:

Սեփական տվյալները փակել հնարավոր է լինելու միայն մի միջոցով՝ արգելափակելով այն օգտատիրոջ հաշիվը, ումից ցանկանում եք թաքցնել ձեր տեղեկությունները:

Facebook-ի ներկայացուցիչների խոսքերով՝ սոցիալական ցանցի զարգացումը հանգեցրել է նրան, որ որոնման արդյունքներում տեղեկության ավտոմատ արգելքի կարգավորման հնարավորությունը ժամանակի հետ հնացել է: